Կարևոր իրադարձություններ

Այո, խուզարկություն եղել է, բայց... ԱԻՆ խոսնակ

28 Մարտ, 2022 16:47
Այո, խուզարկություն եղել է, բայց... ԱԻՆ խոսնակ

Այսօր օրը լարված էր Արտակարգ Իրավիճակների նախարարությունում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։

Shabat.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով. «Որևէ մեկնաբանություն չունեմ, բնականաբար, այս պահին որևէ մեկնաբանություն չէր կարող լինել: Առաջիկա օրերին գուցե որևէ բան պարզվի, այս պահին որևէ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել: Այո, խուզարկություն եղել է առավոտյան. որոշ ինֆորմացիա կա, որ չեմ կարող տրամադրել, բայց կա նաև ինֆորմացիա, որին չենք տիրապետում»:

Նշենք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեից ևս հաստատել են շրջանառվող լուրերը: 

 

Լրահոս

Դիտել ավելին