Կարևոր իրադարձություններ

38-ամյա տղամարդը բնակարանից գողացել է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր․ ՔԿ (լուսանկարներ)

24 Մարտ, 2022 15:28
 38-ամյա տղամարդը բնակարանից գողացել է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր․ ՔԿ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը: Հայտնում է ՔԿ-ն։

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին  ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած  անձն,  օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել իր բնակարան և ննջասենյակից գողացել 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին