Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը. «Փաստ»

24 Մարտ, 2022 08:05
Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերության մասին է: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում այս կառույցի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում: 

Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այս ոլորտի «կառավարումը» փոխանցել իշխանամերձ օլիգարխներին: Արագաչափերի և տեսախցիկների «գործով» զբաղվող նոր կառույցը կունենա 2-3 փայատեր, որոնք կստանձնեն հստակ դերաբաշխում: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է բավականին լուրջ ներդրումներ կատարել, այդ թվում՝ նոր արագաչափեր ու տեսախցիկներ ձեռքբերել ու տեղադրել: Դրանց քանակի ավելացումից զատ, սպասվում են նաև նոր խստացումներ՝ ներդրումների առավել արդյունավետ վերադարձելիության նպատակով: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցում են, որ խոսակցություններ կան արագաչափերի 10 կմ սխալանքը նվազեցնել 2 կմ-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին