Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն շրջկենտրոնն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ շրջափակված է ռուսական զորքերով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լրագրող Ալյոնա Պանինան, ով Խերսոնում է, ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ քաղաքը փաստացի շրջափակման մեջ է. բոլոր կողմերից բազմաթիվ ռուս զինվորականներ են ու զինտեխնիկա: