Կարևոր իրադարձություններ

Բռնությունների ենթարկված ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն ԳԱԼԱ

19 Հոկտեմբեր, 2015 14:05
Բռնությունների ենթարկված ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. 

ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանի հայտարարությունների հետ կապված  ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, ակտիվիստն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ դաշնակցական երիտասարդներն իր համար «անակնկալ» էին պատրաստել՝ 5 հոգանոց խմբով դարանակալելով իրենց տան շքամուտքի մոտ, և որ քաշքշոց է տեղի ունեցել իրենց միջև, իրեն հարվածել են:

Սա հաջորդեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Քննարկման ժամանակ  ակտիվիստը  ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին  սկանդալային հարց էր տվել՝ ասելով.

«Պարոն Մինասյան, ձեր գործընկեր և գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ….խ», չեք համարո՞ւմ, որ «չ….խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ….խություն» անում»:

Տուն վերադառնալուց, ըստ Վ. Հարությունյանի հայտարարության, բռնությունների էր ենթարկվել:

Նրա այս հայտարարությունը ՀՀ դատախազությունն ընդունել է  որպես հաղորդում և ուղարկել է ՀՀ ոստիկանություն՝ հետաքննություն սկսելու:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին