Ֆրանսիական TTU լրատուի լրագրողները բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբվորման ուժայինների ֆինանսավորման աղբյուրը:
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ Սիրիայում ռազմական գործողությունների գոտում հայտնաբերվել են ուժայինների փաստաթղթերը, որոնցում նշվում է ահաբեկիչների վերահսկողության տակ գնտվող սիրիական Դեյր-էզ-Զոր մարզում ահաբեկիչների ֆինանսական դրության մասին:
Ինչպես պարզվել է՝ հնաոճ իրերի և նավթի առևտուրն ուժայիններին ավելի քիչ միջոցներ է բերում, քան համարվում էր: 2015թ.-ի հունվար ամսվա ընթացքում Դեյր-էզ-Զոր մարզում ահաբեկիչների կողմից ստացած 8,4 մլն դոլար ընդհանուր գումարից միայն 28%-ը ահաբեկչները ստացել են նավթամթերքի վաճառքից, չնայած այդ մարզում բավականին մեծ քանակոությամբ «սև ոսկի» կա: Եկամուտի ևս 24%-ը ստացվել է հարկերի հավաքից, այդ թվում մաքսանենգության ճանապարհով, 45%-ը՝ բռնագրավման ճանապարով, իսկ 4%-ը ուժայինները ստացել են էլեկտրաէներգիայի վաճառքից: