Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս հանդիպումներ կունենա Սիրիայի հարցով

19 Հոկտեմբեր, 2015 13:16
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս հանդիպումներ կունենա Սիրիայի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ծրագրում է մոտ ժամանակներս Սիրիայում իրավիճակը քննարկել է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ղեկավարության հետ՝ չնշելով, թե ինչ մակարդակով և ինչ ձևաչափով կվարվեն բանակցությունները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Քերին հայտարարել է Մադրիդում մամլո ասուլիսի ժամանակ:

«Ռազմական լուծում գոյություն չունի, այս մասին ասել են բոլորը, այդ թվում՝ ռուսները: Այս իրավիճակը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Քերին:

«Ես պայմանավորվածություններ կփնտրեմ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի, այլ երկրների ղեկավարների հետ, որոնք կօգնեին գտնել լուծումը (սիրիական հակամարտության)»,- ասել է նա:

Քերիի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ:

«Եթե Ռուսաստանն ամեն ինչ անի (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին պահելու համար, դա միայն կբարդացնի իրավիճակը: Եթե Ռուսաստանը մեզ օգնի, դա կօգնի ԴԱԻՇ-ի հարցի լուծմանը: Մենք պետք է ավելի լավ հասկանանք՝ ինչ տարբերակներ ունենք»,- հավելել է Քերին:

 

Լրահոս

Դիտել ավելին