Կարևոր իրադարձություններ

Shabat.am-ն ամփոփում է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի արդյունքները

27 Հունվար, 2022 17:04
Shabat.am-ն ամփոփում է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի արդյունքները

2020 թվականին մեկնարկեց «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագիրը, որի շրջանակներում Shabat.am լրատվական կայքն իրականացրեց համաճարակի ընթացքում մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկում և համաճարակից տուժած խոցելի խմբերին աջակցելուն ուղղված գործողություններ:  

«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը 48 ամսյա ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների կայունությանը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Շաբաթ Էյ Էմ» լրատվական կայքը ծրագրի շնորհիվ վերականգնելէ «Շաբաթվա ստեր» հաղորդաշարը, որի միջոցով պայքար է մղել ապատեղեկատվության դեմ: Կատարված աշխատանքի արդյունքում հնարավորություն ենք ունեցել պաշտպանել քաղաքացիներին մեդիատիրույթում տարածված ապատեղեկատվությունից:  Հաղորդաշարի արդյունքում քաղաքացիների շրջանում բարձրացվել է իրազեկվածության մակարդակը և մեդիագրագիտությունը:

Մեկ տարվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ կորոնավիրուսի դեմ պայքարին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և դրանց արդյունավետությանը: Ծրագրի շրջանակներում մենք հրապարակել ենք թեմային առնչվող ավելի քան 30 ռեպորտաժ և հոդված, ինչպես նաև շուրջ 30 «Շաբաթվա ստեր» հաղորդաշար:

Ծրագրի արդյունքում հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ համավարակի ընթացքում մարդու իրավունքների խախտումների դեպքերին: Թեմային առնչությամբ պատրաստվել է ռեպորտաժ, որտեղ ներկայացվել է աշխատողների աշխատանքային իրավունքի խախտման դեպք, ի ուրախություն մեզ նշենք, որ հրապարակումից հետո աշխատակիցների աշխատանքային իրավունքը մասամբ վերականգնվել է, և վերջիններս ստացել են իրենց հարկադիր պարապուրդի գումարը:

«COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ունեցել համալրել մեր թիմը՝ օպերատոր, մոնտաժող, լրագրող հաստիքներով, որոնց շնորհիվ կարողացել ենք ավելի ինտենսիվ աշխատանք իրականցնել և օպերատիվ կերպով արձագանքել կորոնավիրուսային հիվանդությանը, ապատեղեկատվության դեմ պայքար մղել, ինչպես նաև անդրադաձել ենք մի շարք կարևոր և արդիական թեմաների:

 Ծրագիրը մեզ ոչ միայն օգնել է հաղթահարել COVID-19-ի արդյունքում ստեղծված ճգնաժամային փուլը և շարունակել մեր բնականոն աշխատանքը, այլ նաև օգնել է համալրել մեր թիմը և լսարանը:
Այս ծրագրի շնորհիվ մենք կարողացանք  հաղթահարել ֆինանսական բարդությունները և շարունակել մեր կայքի բնականոն աշխատանքը: Առանց ծրագրի աջակցության մենք չէինք կարող իրականություն դարձնել մի շարք ռեպորտաժներ,  վերականգնել «Շաբաթվա ստերը» հաղորդաշարը, ինչպես նաև բարձրաձայնել քաղաքացիներին հուզող մի շարք արդիական խնդիրներ:  

 

Լրահոս

Դիտել ավելին