ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը
27 Հոկտեմբեր, 2021 10:19
ԱԺ պատգամավորները այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում՝ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: