Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2021 08:15
ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Վարչապետ Փաշինյանի մոտ Մարուքյանի մասով որոշ շրջանակներ լոբբինգ են արել: Թե ինչ տրամադրվածություն ունի ԼՀԿ առաջնորդն այդ հարցի առնչությամբ, փորձեցինք անձամբ նրանից պարզել, Մարուքյանը, սակայն, անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը:

Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը:
Հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով»:

Ամբողջական հոդվածը օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին