Այսօր Վիեննայում կանցկացվի միջազգային միջնորդների «վեցյակ»-ի և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը՝ իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների իրագործմանը հետևելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Վիեննայում միջազգային կազմակերպությունների ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը հայտնել է, որ «նիստի ժամանակ ընդհանուր գնահատական կտրվի, թե ինչպես է ընթանում Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը»:
Նիստի ժամանակ կքննարկվի նաև Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը:
«Սա առաջին նիստն է, բացի այդ՝ տեղի կունենա համատեղ հանձնաժողովի աշխատանքի երդմնակալությունը»,- հավելել է Վորոնկովը: