Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    546
    560

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Մելիքսեթ Պողոսյանի և Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն. «Հրապարակ»

30 Սեպտեմբեր, 2021 08:53
Մելիքսեթ Պողոսյանի և Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գորիսի հոկտեմբերի 17-ի ընտրություններում կարող է կրկնվել 2018-ի Աբովյանի պատմությունը, երբ ՔՊ-ականներ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի հակասությունների պատճառով իշխանական ռեսուրսը չմոբիլիզացվեց, արդյունքում պարտվեց ՔՊ-ական թեկնածուն։ Այստեղ էլ գրեթե նույն վիճակն է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն։

Հիշեցնենք, որ Գորիսում ՔՊԿ-ի ցուցակը կգլխավորի 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած՝ չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները` փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս է գրել, ապա ջնջել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին