Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ջուրը կարող է թանկանալ. «Վեոլիա ջուրը» առաջարկ է արել ՀԾԿՀ-ին

14 Սեպտեմբեր, 2021 17:17
Հայաստանում ջուրը կարող է թանկանալ. «Վեոլիա ջուրը» առաջարկ է արել ՀԾԿՀ-ին

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի փոխարեն։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ պաշտոնական կայքէջից։

Հիմնականում առաջարկվում է սակագնի բարձրացում ընդհանուր գնաճի պատճառով:  ՀՀ կառավարության հետ պայմանագրում նշվում է, որ սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման և գնաճի պատճառով (որը տարեսկզբից կազմել է 5,7%):

Սկզբնական շրջանում՝ 2017 թվականից սկսած, սակագինը սահմանվում էր 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, և ենթադրվում էր, որ կբարձրանա վերջին մի քանի տարիներին (2021 թվականին այն պետք է լիներ 211 դրամ):  Բայց 180 դրամը գերազանցող մասը կառավարությունը սուբսիդավորեց այնպես, որ սպառողների համար այն չգերազանցեց 180-ը: Այսպիսով, ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը:

Այժմ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։

 

Լրահոս

Դիտել ավելին