Ահա 10օգտակար քաղցրավենիքներ, որոնք ողջամիտ քանակությամբ ուտելու դեպքում չեն վնասի ձեր առողջությանը։
Սև շոկոլադ
Ստիպված կլինեք մոռանալ կաթնային շոկոլադի հրաշալի համը և սիրել դառը շոկոլադը։ Չնայած այն ավելի քիչ կալորիաներ և շաքար է պարունակում, սակայն հարուստ է շատ այլ օգտակար նյութերով․ հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ (հոգում է մազնոթների մասին և հանգստացնող ազդեցություն ունի), կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնեզիում և վիտամիններ։
Զեֆիր
Շատ ավելի քիչ կալորիաներ ունի, քան այլ քաղցրավենիքները։ Այն պարունակում է երկաթ, ֆոսֆոր և սպիտակուցներ, որոնք ամրացնում են մկանային հյուսվածքները։
Մարմելադ
մարմելադը առաջին հերթին օգտակար է բնական բաղադրիչ հանդիսացող պեկտինի շնորհիվ, որը նրան տալիս է ժելեի տեսք։ Պեկտինն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները և կարգավորում ստամոքս - աղիքային տրակտի գործունեությունը։ Բացի այդ, այն համեմատաբար քիչ կալորիաներ ունի
Պաստեղ
Կարելի է չափավոր քանակությամբ պաստեղ ուտել և չվախենալ կազմվածքի համար։ Նա, ինչպես մարմելադը, նվազեցնում է ճառագայթման բացասական հետևանքները, և օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղական աղերը։
Մեղր
Այնքան կալորիա է պարունակում, որքան շաքարավազը, սակայն ավելի քաղցր է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի քիչ ուտել։ Օրինակ, եթե սովոր եք թեյի մեջ երկու գդալ շաքարավազ դնել, ապա մեղրի դեպքում կարելի է դարձնել մեկ ։
Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր և ամինոթթուներ։ 100 գրամ մեղրը պարունակում է մագնեզիումի, մարգանցովկայի և երկաթի օրական չափաբաժինը։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է բնական մեղրի մասին։
Հալվա
Այն ոչ միայն շատ համեղ է, այլև ունի օրգանիզմը երիտասարդացնող ազդեցություն։ Հալվայի մեջ պարունակվող A, E և B խմբի վիտամինները լավ են ազդում մաշկի վրա և ամրապնդքւմ ենլ սրտանոթային համակարգը: Գաղտնիք չէ, որ այն հնագույն ժամանակներիցօգտագործվել է կոսմետիկ նպատակներով: Օրինակ, դիմակ հալվա արդյունավետ չոր մաշկի
Չրեր
Բնական մթերք է, որը պարունակում է բազմաթիվ արժեքավոր վիտամիններ, հակաօքսիդանտներ, բետա-կարոտին, տրոկոֆերոլ և ասկորբինաթթու:
Չրերը լավացնում են հիշողությունը, օգնում կենտրոնանալ, թոթափում են հոգնածությունը և վերահսկում նյարդերը։
Մուրաբա
Այն շատ արուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Սակայն մուրաբայի օգտակար հատկությունները պահպանելու համար հարկավոր է պատրաստել մի քանի րոպեում կամ սառը ջեմի վերածել։ Հատկապես ամենաօգտակարներից են ազնվամորու, սերկևիլի, հոնի և ընկույզի մուրաբաները.
Եղեգնաշաքար
Դեռ 20 տարի առաջ արևմտյան դիետոլոգները հայտարարեցին, որ դարչնագույն եղեգնաշաքարը շատ ավելի օգտակար է քան դասական զտած սպիտակ շաքարը։ Նվազագույն արտադրական մշակման ենթարկվելով՝ եղեգնաշաքարը օգտակար է օրգանիզմին հատկապես կալցիումի, մագնիումի, երկաթի, ֆոսֆորի, կալիումի պարունակությամբ։