Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

16 Հուլիս, 2021 22:35
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի  ինքնահռչակ Հանրապետության  օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։  

Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս, Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն նամակ են հղել Բայդենին։

«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:      

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին