Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի. Armlur

23 Հունիս, 2021 13:51
Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի. Armlur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը այն դատավորներից մեկն էր, որը, ըստ էության, համարձակվեց դեմ գնալ իշխանություններին:

Վերջինիս նկատմամբ իշխանությունները ճնշումներ են սկսել դեռեւս 2018 թվականի օգոստոսից, երբ վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։

Իսկ ահա օրերս էլ նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցվել: Վերջինս պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր.

«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: «Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին