Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ. չկա նման բան. փոխվարչապետ

01 Հունիս, 2021 11:24
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ. չկա նման բան. փոխվարչապետ

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ընդհանրապես գոյություն ունի նմանատիպ խնդիր: Բնականաբար՝ բոլորիս էլ համարազգային շահերը առաջնային են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի այն հայտարարության մասին, թե իր հրաժարականը պայմանավորված է նրանով, որպեսզի որևէ կասկած չլինի, որ ԱԳ նախարարությունում կարող են համաձայնություն տալ այն գաղափարներին, որոնք դեմ են պետականությանն ու ազգային շահերին:

Գրիգորյանը ասաց, որ եթե նման միտք կա, ապա ճիշտ կլինի, որ հարցը ուղղվի Արա Այվազյանին։

«Ընդհանրապես ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել այն մասին, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ: Չկա նման բան, ինչ քննարկվում է մաքսիմալ հրապարակային է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղղակի չկա նման բան և ես կարծում եմ, որ նման շահարկումները ավելորդ են»:

Լրահոս

Դիտել ավելին