Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր. Ռուստամ Բադասյան

26 Մայիս, 2021 10:37
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հերթական քայլը:
Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։
Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։
Իրական շահառուների տվյալները կներկայացվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող էլեկտրոնային հարթակի միջոցով»։ 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին