Կարևոր իրադարձություններ

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

17 Մայիս, 2021 14:39
Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին