Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացի փրկարարները հաստատել են, որ Սև ծովում նավաբեկության հետևանքով 14 մարդ է մահացել

18 Հոկտեմբեր, 2015 14:45
Ուկրաինացի փրկարարները հաստատել են, որ Սև ծովում նավաբեկության հետևանքով 14 մարդ է մահացել

 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաստատել է Օդեսայի շրջանի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտ «Իվոլգա» զբոսանավի խորտակման հետևանքով 14 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Հոկտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ փրկվել է 22 մարդ, 14 մարդ զոհվել է»,- ասել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

 

Հիշեցնենք, որ  «Իվոլգա» զբոսանավը շրջվել էր հոկտեմբերի 17-ին։ Վթարի ժամանակ նավում 36 մարդ էր եղել: Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ նախնական վարկածի համաձայն՝ նավաբեկության պատճառը եղել է զբոսանավի գերբեռնվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին