Կարևոր իրադարձություններ

1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք

23 Ապրիլ, 2021 20:49
1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք

Զինծառայողների անհատական վարժվածության զարգացման, կրակի վարման և մարտական պայմաններում կողմնորոշման ունակությունների կատարելագործման նպատակով ապրիլի 23-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին