ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է զինծառայողներին Աֆղանստանում թողնելու ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ հայտնում է gazeta.ru-ն:
«Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա ինչպես հայտարարվել է՝ նախագահ Օբաման որոշել է այնտեղ պահպանել որոշակի թվով զինվորականների, ինչի մասին ինձ տեղեկացրել են ԱՄՆ իշխանությունները: Ես ողջունում եմ այդ որոշումը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ աջակցում է Բարաք Օբամայի որոշմանը՝ 2016թ.-ից հետո Աֆղանստանում զորքերի մի մասը թողնելու մասին: