Կարևոր իրադարձություններ

Աշխարհի չեմպիոն ղազախստանցի Գենադի Գոլովկինը վաղաժամ հաղթել է Դավիդ Լեմյեին

18 Հոկտեմբեր, 2015 13:00
Աշխարհի չեմպիոն ղազախստանցի Գենադի Գոլովկինը վաղաժամ հաղթել է Դավիդ Լեմյեին

 

 Նյու Յորքի «Madison Square Garden» արենայում ավարտվել է բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր իրադարձությունն էր միջին քաշային կարգում  WBA (Super) և WBC (Interim) վարկածներով աշխարհի չեմպիոն ղազախստանցի Գենադի Գոլովկինի և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դավիդ Լեմյեի միջև մենամարտը:  Այս մասին հայտնում է allboxing.ru-ն:

 

Հիշեցնենք, որ 26-ամյա Լեմյեն հայ է, սակայն ներկայացնում է Կանադան:

 

33-ամյա Գոլովկինըն ամբողջությամբ վերահսկում էր մենամարտի ընթացքը:  Հինգերորդ ռաունդում նա գոտկատեղին կատարած հարվածով մրցակցին նոկդաունի ուղարկեց, իսկ 8-րդ խաղափուլում մրցավարը հարկադրված էր Լեմյեի փրկել լուրջ վնավածքներից և կանգնեցնել մրցամարտը:

 

Լրահոս

Դիտել ավելին