Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում մտադիր է առաջին անգամ ֆրանսիացի ամուսնական զույգի սրբադասել. հաղորդում է BBC-ն:
Լուի և Զելի Մարտինները ապրել են 19-րդ դարում: Նրան եղել են ավելի վաղ սրբացված Թերեզ Լիզյոացու ծնողները:
Զույգն ունեցել է 9 երեխա, որոնցից 4-ը մահացել են վարակներից: Մնացած 5 աղջիկները միանձնուհիներ են դարձել:
Նրանցից կրտսերը, մահացել է 1897 թվականին՝ 24 տարեկան հասակում՝ թոքախտից։
Համեստ ու փակ կյանքով ապրած Թերեզ Լիզոյացու ինքնակենսագրականը նոր կաթոլիկների ոգեշնչման աղբյուր է դարձել: