Հոկտեմբերի 17-ին մոտ 2.7 հազար փախստականներ հատել են Սլովենիայի հետ Խորվաթիայի սահմանը՝ հաղորդում է STA գործակալությունը:
Սլովենիա ձգտող փախստականների թիվը մեծացել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ սահմանը՝ կանխելու համար այդ երկրից ներգաղթյալների հոսքը:
Սլովենիայի ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո վարչապետը հայտարարել է, որ Սլովենիայի բանակը կօգնի ոստիկանությանը՝ կարգավորելու սլովենա-խորվաթական սահմանին փախստականների հոսքը: