Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն մոնիտորինգ չի արել՝ քաղաքական դաշտը ունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կարիքը, թե՞ ոչ

07 Հոկտեմբեր, 2015 18:50
 ԲՀԿ-ն մոնիտորինգ չի արել՝ քաղաքական դաշտը ունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կարիքը, թե՞ ոչ

ԱԺ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, քանի որ երեկ ուշ երեկոյան է վերադարձել Հայաստան և այսօր միանգամից եկել է ԱԺ նիստին:
Այս մասին այսօր խորհրդարանում Shabat.am-ին հայտնեց նա:

Փորձեցինք տեղեկացնել Զոհրաբյանին  Ռոբերտ Քոչարյանի՝ արատավոր համակարգի վերարտադրման մասին ձևակերման վերաբերյալ, սակայն ԲՀԿ ղեկավարը պնդեց, որ մինչև անձամբ չի կարդում, որևէ բան չի մեկնաբանում:


Հարցին, թե ունի արդյոք այսօրվա քաղաքական դաշտը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կարիքը, Զոհրաբյանն ասաց, որ , յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ինքն է որոշում վերադառնալ քաղաքական դաշտ, թե ոչ:


«Նման մոնիտորինգ՝ ունի դաշտը կարիք քաղաքական վերադարձի երկրորդ նախագահի թե՞ ոչ, անկեղծ ասած, ԲՀԿ-ն չի արել »,-ասաց նա:


Անդրադառնալով Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցած և նախագծին դեմ արտահայտված ԲՀԿ-ականների շուրջ  խոսակցություններին,  Զոհրաբյանը ասաց, որ խոսացկություն նրանց քվերակության հետ կապված չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ նրանք  քվեարկությանը չեն մասնակցել: Ինչպես նաև քվեարկությանը չի մասնակցել ինքը, Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը, Հայկ Խաչատրյանը:

«Այսօր առավոտյան խմբակցությունը քննարկել է բացակաների հարցը և մեր բոլորի բացակայությունը՝ այդ թվում տիկին Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի բացակայությունը, համարել է հարգելի, ուստի խոսել քվեարկության մասին երբ նրանք չեն եկել, ես չգիտեմ որտեղ են քվեարկել, բայց նիստերի դահլիճում մեզնից որևէ մեկը չի եղել և բոլորիս բացակայությունը խմբակցությունը այսօր համարել է հարգելի»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ այդ պատգամավորներն են Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը:

Անդրադառնալով մամուլում վերջերս ակտիվ շրջանառվող վարկածին, որ վերոնշյալ պատգամավորները Քոչարյանի նոր հավանական թիմի անդամները կարող են լինել, Զոհրաբյանը նշեց. «Այդ հարցով պետք է դիմել իմ շատ հարգարժան գործընկեր- պատգամավորներին, ես իրենց փոխարեն ենթադրություններ անել չեմ կարող»:

Ճշտող հարցին, թե ինքն այդ մասին փաստորեն տեղյակ չէ՞, Զոհրաբյանը արձագանքեց. «Դա իրենց պատասխանելու խնդիրն է, ես իրենց ծրագրերին տեղյակ չեմ»:

Հարցին թե հնարավոր համարո՞ւմ է առհասարակ, որ Քոչարյանը նոր թիմ կստեղծի և կվերադառնա քաղաքականություն, Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցերը, որպես ԲՀԿ նախագահ, իի իրավասության տիրույթում չեն և ունեն  հստակ հասցեատեր՝ Ռոբերտ Քոչարյանի մամուլի գրասենյակը:


«Կանխատեսումներով չեմ զբաղվում, ես սիրում է գործ ունենալ միայն փաստերի հետ, կլինի փաստ, ես կմեկնաբանեմ փաստը»:


 

Լրահոս

Դիտել ավելին