Կարևոր իրադարձություններ

Աֆրիկայի հարավում հնագույն մարդու նոր տեսակ է հայտնաբերվել

07 Հոկտեմբեր, 2015 18:31
Աֆրիկայի հարավում հնագույն մարդու նոր տեսակ է հայտնաբերվել

Homo naledi-ի ձեռքերի և ոտքերի մանրամասն վերլուծությունը, որը հավակնում է մարդու նախնու դերին, ցույց է տվել, որ այն ունեցել է տիպիկ մարդկային քայլվածք, սակայն պահպանել է ծառերը մագլցելու և աշխատանքային գործիքները գործածելու ունակությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Հարավային Աֆրիկայի «Ծագող աստղ» քարանձավում 2013-ին հայտնաբերված մարդկանց մնացորդները հանրությանը ներկայացվել են 2015-ին:

Homo naledi-ի վերլուծությունը ցույց է տվել նրանց ձեռքերի ու ոտքերի կազմվածքը` ապացուցելով, որ նրանք ավելի նման են քայլել ժամանակակից մարդկանց, քան այդ ժամանակ գոյություն ունեցող ավստրալոպիտեկները:

Նշվում է, որ նրանք կարողացել են քայլել մեծ քայլերով: Ինչ վերաբերում է նրանց ձեռքերին, դրանք մարդկայինի նման չեն եղել: Լավ զարգացած է եղել նրանց բութ մատը, ինչը խոսում է այն մասին, որ Homo naledi-ն գործածել է աշխատանքային գործիքները և ձեռքում պահել տարբեր առարկաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին