Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն և պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ:

Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարևոր են քաղաքի զարգացման համար և վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:
«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք և ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու և միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել…»,- ընդգծել է քաղաքապետը: