Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենասեյսմակայուն շենքը

17 Հոկտեմբեր, 2015 23:40
Աշխարհի ամենասեյսմակայուն շենքը

Ինչպես հայտնել է ProfiDom.com.ua-ը, այդ 634-մետրանոց աշտարակը մոտ երկու անգամ բարձր է Ճապոնիայում ավելի վաղ կառուցված հեռուստաաշտարակից:

Նախագծող ընկերության խոսքով՝ Sky Tree աշտարակը մշակվել է տեխնիկայի վերջին նվաճումներին համապատասխան: Աշխարհում ամենասեյսմակայուն այդ աշտարակի նախագծմանը մասնակցել են ավելի քան 100 փորձառու ճարտարապետներ և ինժեներներ:

Կառույցի բարձրության և լայնության հարաբերությունը 9:1 է: Շենքի հիմքը լայնակի կտրվածքով իրենից ներկայացնում է 68 մ կողմերի երկարությամբ հավասարակողմ եռանկյուն, որը բարձրությանը զուգընթաց վերափոխվում է գլանի: Sky Tree-ին հենվում է 2,3 մ տրամագծով և 10 սմ հաստությամբ շատ ամուր պողպատյա խողովակների վրա, որոնք գտնվում են աշտարակի հիմքում:

Ցնցումները վերահսկող մեխանիզմի հիմքում մշակողները դրել են ճապոնական ավանդական 5-հարկանի պագոդաների կառուցման սկզբունքը: Դարեր շարունակ այդպիսի փայտե կառույցները դիմացել են երկրաշարժերի և թայֆունների, և ինչպես պնդում է մշակող ընկերությունը, ոչ մի պագոդա չի փլվել:

 

Լրահոս

Դիտել ավելին