Թզի պտուղներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց համային և սննդային որակներով, այլև հանդիսանում են արդյունավետ բուժման հումք: Գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թզի մեջ կա կենսաբանական ակտիվ նյութերի մեծ քանակ , որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:Այս պտուղը հատկապես տարածված է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Հարավային Ղրիմում,Մոլդովայում: Թուզը պարունակում է այնպիսի օրգանական և ոչ օրգանական նյութեր, ինչպիսիք են շաքարը (մինչև 23%), վիտամին C,B խմբի վիտամիններ , վիտամին PP,կարոտին, ֆոլաթթու, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում: Պաշտոնական բժշկության մեջ պտուղներն օգտագործում են թրոմբների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ: Այն ունի թուլացնող , միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Ժողովրդական բժշկության մեջ թուզն օգտագործվում է վերին շնչուղիների բուժման ժամանակ : Դրա եփուկն ու մուրաբան խորհուրդ է տրվում օգտագործել որպես քրտնաբեր և ջերմիջեցնող միջոց: Թզի օգտագործումը պետք է սահմանափակեն միայն շաքարային դիաբետով հիվանդները , քանի որ թզի մեջ շաքարի պարունակությունը մեծ է: Թզի բուժիչ հատկությունները: Թզի չորացված տերևների եփուկը խմում են փորկապության, դիզենտերայի ժամանակ` ½ բաժակ օրական երեք անգամ: Եփուկն օգտագործում են նաև հազի , բրոնխյալ ասթմայի, երիկամների հիվանդության դեպքում : Եփուկը պատրաստել հետևյալ կերպ. 2ճ. գդալ չորացված պտուղները եփել 200գր կաթի մեջ , տրորել և ընդունել տաք վիճակում՝ օրական 2-3 անգամ ½ բաժակ :