Կարևոր իրադարձություններ

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. hraparak.am

16 Նոյեմբեր, 2020 16:31
Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. hraparak.am

Hraparak.am-ը գրում է. 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Մեր հարցին, թե արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։

 

Լրահոս

Դիտել ավելին