Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

08 Նոյեմբեր, 2020 21:50
Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։ 2015-2018 թվականներին նա զբաղեցրել է Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2018 թվականին գլխավորել է ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին