Սիրիայի քաղաքացիներն իրենք պետք է լուծեն իրենց ներքաղաքական խնդիրները,դա անելով համաժողովրդական կամարտահայտման միջոցով և ոչ թե զենքը ձեռքներին:Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Սիրիացիները պետք է իրենց ներքին խնդիրները լուծեն քվեարկության միջոցով և ոչ թե զենքը ձեռքներին։ Եվ մենք պետք է օգնենք Սիրիային, որպեսզի վերջ տրվի պատերազմին, բռնություններին, որպեսզի սիրիացիները կարողանան վերադառնալ իրենց տները։ Մենք նաև հանդես ենք գալիս Սիրիային իրենց կամքը արտերկրից թելադրելու դեմ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։