Ադրբեջանական ագրեսիայի դեմքը:
2 տարեկան Արծվիկը վիրավորվել է հարազատ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո:
Նրա 9 տարեկան ավագ քույրը մահացել է, այդ մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Փոքրիկը տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ունի մի շարք վնասվածներ վերջույթներում ու գլխի վրա։ Գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։