Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները զբաղվում են Dow Jones ընկերության սերվերները կոտրելու հետաքննությամբ, որը ենթադրաբար իրականացրել են Ռուսաստանը ներկայացնող ցանցահենները։
Գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում է, որ հետաքննությունն ընթանում է գրեթե մեկ տարի։ Ցանցահենները նյութեր են հափշտակել, որոնք պետք է հրապարակվեին Wall Street Journal-ում։ Չի հաղորդվում, թե ինչ նյութեր են եղել դրանք։ Հայտնի է միայն, որ այդ տվյալները նախատեսված են եղել մի շարք ընկերությունների արժեթղթերի շուկայական արժեքի վրա ազդելու համար։
Հայտնի չէ նաև, թե արդյոք այդ նյութերն օգտագործվե՞լ են ցանցահենների կողմից, թե՞ ոչ։