Կարևոր իրադարձություններ

Երևանի համայնքային բյուջեից 100 մլն դրամ կհատկացվի Ստեփանակերտին

06 Հոկտեմբեր, 2020 11:52
 Երևանի համայնքային բյուջեից 100 մլն դրամ կհատկացվի Ստեփանակերտին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի ավագանու հրավիրած արտահերթ նիստին միաձայն հաստատվեց Երևանի համայնքային բյուջեից 100 մլն դրամ հատկացնել թշնամու կողմից Ստեփանակերտի ռմբակոծված ենթակառուցվածքների ու օբյեկտների վերականգնման համար:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին