Խաբարովսկում ձերբակալել են բլոգեր, լրագրող Ալեքսեյ Ռոմանովին, որը YouTube-ի իր ալիքով լուսաբանում էր նահանգի բնակիչների բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությամբ։
Ինչպես գրել է Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում, իրեն ձերբակալել են «չարտոնված հավաքներին մասնակցելու, նրանց նկարահանելու, հեռարձակելու համար: Ռոմանովը գրել է, որ ձերբակալել են բնակարանի մուտքի մոտ, որի հասցեն ինքը ոչ մեկին չի տվել։
Նշենք, որ նա 2016 թվականի հունիսին իր պնդմամբ քաղաքական ճնշումների պատճառով Ռուսաստանից տեղափոխվել Թբիլիսի:
Հիշեցնենք, որ Ռոմանովն ակտիվորեն լուսաբանում էր նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Դատարանում էլ Ռոմանովը ներկայացել էր «Դուխով» շապիկով։