Կարևոր իրադարձություններ

Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

27 Հուլիս, 2020 23:59
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան: Այսօր ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելեցի Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկեցինք շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ եղանք նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշեցինք նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:

Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին