Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Kia-ն ու Opel-ը, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

11 Հուլիս, 2020 22:23
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Kia-ն ու Opel-ը, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել է և շպրտվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Դիտել ավելին