Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը

07 Հոկտեմբեր, 2015 16:26
Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ներկայացուցիչները: Նստաշրջանի թեման է եղել «Պետական աուդիտը` որպես պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործիք»: Նստաշրջանի մեկնարկին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը: Որպես գործող նախագահ` պարոն Զաքարյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ հատկանշական է, որ նստաշրջանի անցկացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ և խնդրել ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՀ ՎՊ նախագահը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իր գործընկերոջը և ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի քարտուղարությանը` 14-րդ և 15-րդ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակի համար: Մասնակիցները հանդես են եկել ծավալուն զեկույցներով` համապարփակ անդրադարձ կատարելով կանոնակարգային, կազմակերպչական խնդիրներին, ներկայացնելով դրանց լուծման սեփական մոտեցումները: Քննարկումների արդյունքում նստաշրջանիմասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի` վերահսկողական աշխատանքներում պետք է ցուցաբերել հստակ հետևողականություն, էական ուշադրություն դարձնել բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին, իսկ հետևողական վերահսկողությունը պետք է նպաստի արդյունքային ցուցանիշների ապահովմանը: Նստաշրջանի ընթացքում պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նստաշրջանն իր աշխատանքները շարունակելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին