Կարևոր իրադարձություններ

ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում փոփոխություններ են կատարվել

22 Հունիս, 2020 19:04
ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում փոփոխություններ են կատարվել

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները փոփոխություններ կատարեցին Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխության առաջարկ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Առաջարկում եմ օրինագծում կատարել փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում»,- նշեց Գրիգորյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորների կողմից կատարվեցին նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին