Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 428 -ով՝ հասնելով 14103-ի

10 Հունիս, 2020 10:59
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 428 -ով՝ հասնելով 14103-ի

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 227 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 77 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 304-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 775 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5226, փաստացի բուժվողներինը՝ 8573 (մեկ օրում պակասել է 360-ով): Մեկ օրում թեստավորվել է 1751 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 73 156 քաղաքացի: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին