Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականների հետ խաղերում խաղադաշտ դուրս չի գա:
Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport ինտերնետ-պարբերականը՝ նշելով, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ուզում արագացնել իրադարձություններն ու իրեն լրացուցիչ ռիսկի ենթարկել: Հավելենք, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ըմբռնումով է մոտեցել ֆուտբոլիստի որոշմանը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի վերադարձը նախանշված է նոյեմբերի կեսին, իսկ արգենտինացիների խաղերը բրազիլացիների ու կոլումբիացիների հետ նախանշված է նոյեմբերի 14-ին ու 17-ին: