Արա Աբրահամյանի ներդրումը Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ շրջանակներում ընդունվել է ոչ միանշանակ: Իրավիճակը շատ պարզ է՝ Աբրահամյանն, ըստ էության, Պուտինի անունը շուրթերին գալիս է Հայաստանում կուսակցություն բացելու եւ հայտարարում է, որ իր հետ կատակ անել չի կարելի:
Բնականաբար, ՀՀԿ շրջանակներում հարց է առաջանում՝ կատակո՞ւմ է Աբրահամյանը, թե՞ իսկապես գալիս է Պուտինի անունից: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանից այս մասին հստակ տեղեկություն ՀՀԿ-ականները չեն կարող ստանալ, քանի որ Սարգսյանն ինքն էլ հազիվ թե լիարժեք տեղեկատվության տիրապետի, իսկ տիրապետելու դեպքում՝ այդ մասին, իհարկե, չի կիսվի:
Եվ բնականաբար, Աբրահամյանի հայտը ՀՀԿ-ում առաջացնում է անհանգստություններ, քանի որ նման կարգի, նման քաշային կատեգորիայի նմանօրինակ հայտից հետո առնվազն մտավախություն են առաջացնում, որ Աբրահամյանը պառլամենտում զգալի տեղ կհավակնի, եթե իսկապես գալիս է Պուտինի անունից:
Եթե ոչ, ապա ՀՀԿ-ականները կսպասեն, թե երբ են մի գեղեցիկ երեկո նրա հետ անելու այն, ինչ Ծառուկյանի հետ արեցին: Սակայն արի ու տես, որ չկան հստակ երաշխիքներ՝ Պուտինն Աբրահամյանի թիկունքին է, թե ոչ: Եվ, բնականաբար, առաջանում է տագնապ, որն էլ ծնում է ոչ միանշանակ ընկալումներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: