Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հարցրինք՝ ճիշտ է, որ արաբական «Ադդիայար» թերթի հրապարակումն առ այն, որ աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհին Արփինե Հովհաննիսյանն է, իր «ձեռքի գործն» է։ «Նախ շնորհավորում եմ Արփինե Հովհաննիսյանին, հետո էլ կարծում եմ, որ նա շատ լավ կաշխատի։ Ինչ վերաբերում է մարդկանց իմ վերաբերմունքին, ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես ունեմ շատ հավասարակշված վերաբերմունք Հայաստանում ընթացող գործընթացներին և դրսի մամուլում փիառով չեմ զբաղվում»։ Բա էդ դեպքում ինչու այդպիսի լուրեր տարածվեցին, ինչու մինչև հիմա չէիք ժխտում։ «Ես ոչ ասել եմ՝ այո, ոչ էլ ասել եմ՝ ոչ. օդից վերցրել-տարածել եք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։