Վերելակում մնացած հարսն ու փեսան` Լիզ Քոուփլենդը և Հարի Սթեյնը, նրանց ընկերները և բարեկամները, արել են անմոռանալի սելֆիների շարք, գրում է Metro-ն:
Հարսանիքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում: Հարսանեկան արարողությունից անմիջապես առաջ Քոուփլենդը և Սթեյնը, նրանց բոլոր հյուրերը և նույնիսկ քահանան մնացել են «մետաղյա արկղում»: Խուճապի մատնվելու փոխարեն որոշել են առիթից օգտվել և հարսանեկան լուսանկարներ անել:
20 րոպե անց ժամանել են հրշեջ ծառայության աշխատակիցները և ազատել վերելակում մնացածներին: