Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի հետ զրույցում մտահոգությունս հայտնեցի մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների կապակցությամբ․ Դիանա Գասպարյան

15 Մարտ, 2020 23:38
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
ՄԻՊ-ի հետ զրույցում մտահոգությունս հայտնեցի մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների կապակցությամբ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ:
Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:

Հարգելի՛ հետևորդներ, խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից‼️

Հ.Գ. Հայտնում եմ, որ կջնջվեն նաև այս գրառման տակ արվող ոչ կոռեկտ արտահայտությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին