Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նավթի վաճառքից եկամուտը 8 մլրդ դոլարով պակասել է

16 Հոկտեմբեր, 2015 22:38
Ադրբեջանի նավթի վաճառքից եկամուտը 8 մլրդ դոլարով պակասել է

Այս տարվա առաջին 9 ամիսներին Ադրբեջանը, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 54,1 տոկոսով կամ 8 մլրդ 3 մլն 794 հազար դոլարով պակաս չմշակված նավթ է արտահանել:

Այդ մասին հայտնում է marja.az-ը` հղում կատարելով երկրի մաքսային ծառայության տվյալներին:

Նշվում է, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին Ադրբեջանը 576,6 մլն դոլարի նավթամթերքներ է արտահանել, ինչն, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երկու անգամ քիչ է:

Կայքը հայտնում է նաեւ, որ 2015թ. առաջին 9 ամիսներին գազի արտահանումից Ադրբեջանի եկամուտները 55,1 մլն դոլարով պակասել են:

Անդրադառնալով թեմային, «Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով կառավարությունը որոշել է մեծացնել եկամտահարկը, 5 անգամ կմեծացվի նաեւ հարկային տույժաչափը:

 

Լրահոս

Դիտել ավելին