Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ

26 Հունվար, 2020 17:17
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 12:45-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 59-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 RZ 313 համարանիշի և 37-ամյա Արթուր Ա.-ի վարած Ope Zafira մակնիշի 34 AN 316 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա.-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Ս. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամ։

Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին