Top Film Distribution-ը դարձել է ռուսական կինովարձույթի ընկերություններից երկրորդը «Վեստ»-ից հետո, որը վերջին ամիսներին սնանկության վերաբերյալ հայց է ստացել: Ընկերությունն ավելի քան 70 մլն ռուբլի պարտք է վերցրել իր գործընկերներից, այդ թվում՝ դերասան Միխաիլ Գալուստյանին պատկանող NG Production պրոդյուսերական ընկերությունից: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Հոկտեմբերի սկզբին NG Production-ը պահանջել է Top Film Distribution-ին սնանկ ճանաչել: Top Film-ում հրաժարվել են մեկնաբանություն անել:
Սա վերջին կես տարում «Վեստ»-ից հետո արդեն երկրորդ պահանջն է՝ սնանկ ճանաչել ռուսական խոշորագույն կինովարձույթի ընկերություններից մեկի